Ալիևի ելույթից ժամեր անց գնդակոծվեց Մովսես գյուղը (տեսանյութ)
Ստրասբուրգում, իր հայրենիքում, մեկ ալ ամբիոնից ելույթ ունենալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն ու դրանց հաջորդող հայ-ադրբեջանական սահմանի դեպքերը մեկ բացատրություն ունեն. «Ռազմական դիվանագիտություն, այսինքն՝ շանտաժի և սպառնալիքի քաղաքականություն է վարում Ադրբեջանը». Սա՝ ըստ քաղաքագետ Մանվել Սարգսյանի։ «Ադրբեջանի իշխանությունները գիտեն այն սահմանը, որից այն կողմ կարող է վտանգավոր լինել և պատերազմի վերսկսման վտանգ լինել։ Բաքուն ամեն ինչ անում է, որ այդ սահմանը չանցնի»,- ավելացնում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Ադրբեջանը սպառնալիքից գործողությունների անցնել չի կարող՝ համոզված են քաղաքագետները։ Մինչ Ադրբեջանում քամուց պատռվում էր երկրի ամենամեծ դրոշը, երկրի նախագահ Ալիևը Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներին ներկայացնում էր իր երազած երկիրը՝ առանց քաղբանտարկյալների ու խոսքի անսահման ազատությամբ։ Եւ հենց այդ պահին, նույն դահլիճում նրա երկրին իրական իրավիճակը ներկայացրեցին այն ադրբեջանցիները, ովքեր ապաստան են ստացել եվրոպական երկրներում։ ԵԽԽՎ-ում Իլհամ Ալիևի ելույթից ժամեր անց գնդակոծվեց Տավուշի մարզի Մովսես գյուղը։ Ադրբեջանը այսկերպ փորձում է միջազգային հանրությանը խաղաղություն վաճառել։ Ավելին՝ տեսանյութով