Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժ. Սեֆիլյան. «12 կետերը ընդդիմության լոլոներն են». Առավոտ

Քաղաքականություն
sefilyan

«Հայտնի քառյակը հնգյակի չի ուզում վերածվել, բայց բոլոր նախադրյալները կան: Նորից մեկնելով արձակուրդ` փորձում են մեր ժողովրդին մոլորեցնել, ասելով, թե աշնանը պատրաստվենք փոփոխության, բայց այս նույն գործողությունը ամեն տարի տեղի է ունեցել»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը: Նա չցանկացավ մանրամասն գնահատական տալ քառյակի գործունեությանը կամ նրանց ներկայացրած 12 կետանոց պահանջներին, միայն նշեց, որ այդ 12 կետերը ընդդիմության լոլոներն են. «Հերթական լոլոներն են ընդդիմության կողմից, որոնք կարդացվել են վերջին 20 տարիների ընթացքում: Հերթական մոլորեցնող ծրագրերն են: Քաղաքացիական նախաձեռնությունների գործակցության արդյունքում է ձեւավորվելու ապագա քաղաքական դաշտը»: Նա անդրադարձավ նաեւ երեկ ոստիկանների բռնի գործողություններին խաղաղ ցուցարարների նկատմամբ եւ Շանթ Հարությունյանի առաջին դատավարության ընթացքում Հայկ Կյուրեղյանի իրականացրած ակցիային. «Եթե Շանթ Հարությունյանն իր գործողության ընթացքում զինված էր փայտերով, ապա Հայկ Կյուրեղյանը զինված էր ոչ իսկական ատրճանակով, որը մեծ վնասներ չէր կարող հասցնել մարդուն: Նրա թիրախը ոստիկանությունն էր: Շատերը հասկացան, որ ժողովրդի համբերության բաժակը լցված է և ուզում են հասկացնել, որ երեկ փայտով էինք, այսօր` կեղծ ատրճանակով, վաղը կարող է ավելի վատ լինել: Ամբողջական հոդվածը` այստեղ