Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գողերը՝ գողությունից, անբարոյականներն անբարոյականությունից են խոսում (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-manukyan1

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը չի կարդացել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը եւ ցանկություն էլ չունի կարդալու: «Շատ շուտվանից նման քաղաքական գործիչ գոյություն չունի: Ես խոսում եմ իմ անունից եւ ՀԱԿ-ում այդ տեսակետը գերիշխում է»,- նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի`Որոտանի ՀԷԿ-ի հետ կապված այն հայտարարությանը, թե սեփականաշնորհումը անօրինական է եղել, Արամ Մանուկյանը նշեց, որ եթե գողերը՝ գողությունից, անբարոյականներն անբարոյականությունից են խոսում, դա չի նշանակում, որ իրենք մաքրվում են: «Որոտանը, Սեւանը, պետություն պահող արժեքներ են, եւ եթե քաղաքացիական խմբերը պայքարում են, ապա պայքարում են պետության համար»,- նշեց Արամ Մանուկյանը: Այսօր պարոն Մանուկյանն անդրադարձավ նաեւ երեկ Սարյան փողոցում տեղի ունեցած դեպքերին, երբ իրենց կամքն արտահայտող քաղաքացիները բերման էին ենթարկվել ոստիկանություն եւ նրանցից շատերը մարմնական վնասվածքներ էին ստացել՝ոստիկանների կողմից: «Քթի ծակ չունեն, վերեւից հրահանգ է եկել՝ ջարդեք, որ վախը աշխատի, բայց վնասը Հայաստանինն է»,- նշեց նա: ՀԱԿ խմբակցության քարտուղարը կոչ արեց բոլորին ակտիվացնել իրենց շրջապատը՝ Հայաստանի վնասակար հարցերի դեմն առնելու համար: