Մամեդյարով. «Դուք էլ եք այդ անում» . «Առավոտ»
ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնած Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ներկայացրեց նախագահության առաջնահերթությունները` մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում, ինչպես նաև նախագահության շրջանակներում սպասվող իրադարձությունների օրակարգը: Այնուհետև ԵԽԽՎ պատվիրակները հարցեր հղեցին Էլմար Մամեդյարովին: Պատվիրակները հարց բարձրացրին այն մասին, թե ինչու է Ադրբեջանը խոչընդոտում փորձագետների մուտքը Ադրբեջան: Հիշեցնենք, որ Ադրբեջանը թույլ չէր տվել ԵԽԽՎ փոխնախագահ, Վեհաժողովի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռընե Ռուքեին մուտք գործել Ադրբեջան: Ռուքեի` Բաքու մեկնելու արգելքի պատճառը Լեռնային Ղարաբաղ կատարած նրա այցելությունն է, ինչի համար Ադրբեջանը նրան «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել: Մամեդյարովը պատասխանեց. «Ադրբեջանը միակը չէ, որ դա անում է, դա ընդունված կարգ է: Մենք հետևում ենք միջազգային համբերությունների օրինակին: Եթե ինչ-որ մեկը օրենք է խախտում, ընդունված է, որ նման մոտեցում կիրառվի նրա հանդեպ»: Հարցին պատասխանելով լոբբինգի համատեքստում, Ադրբեջանի ԱԳ նախարարը նկատեց. «Լոբբինգը այնպիսի երևույթ չէ, որը հայտնագործել է Ադրբեջանը: Դուք էլ այստեղ` Եվրախորհրդում կիրառում եք դա, լոբբինգն ամենօրյա իրականության բաղկացուցիչ մասն է»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/06/23/473813/ © 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ © 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից