Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը կշարունակի մնալ անորոշ վիճակում առաջիկա 2 տարիներին» (տեսանյութ)

Քաղաքականություն
Manya-nkar

Արդյո՞ք Հայաստանի անվտանգությունը կապահովվի, երբ անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը։ Քաղաքագետ Գևորգ Մելիքյանը որեւէ երաշխիք չի տեսնում։ Այս մասին նա հայտարարել է այսօր «Հայաստանը եւ եվրասիական ինտեգրացիան» թեմայով քննարկման ժամանակ։ «Անընդհատ հիշեցնում են, որ ԼՂՀ-ի խնդիրը չպետք է կապել Եվրասիական տնտեսական միության հետ, այսինքն՝ հույսեր մի ունեցեք, որ այդ շրջանակում դուք որևէ նոր անվտանգության երաշխիքներ կունենաք», - ասաց Մելիքյանը։ «Նոր մարտահրավերներ են ի հայտ գալու»,- նկատում է քաղաքագետը և հավելում՝ այդ միության հիմնադիր երկիր Ղազախստանն ամբողջովին աջակցում է Ադրբեջանին։ Քննարկման մասնակից հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ Հայաստանը կշարունակի մնալ անորոշ վիճակում առաջիկա երկու տարիների ընթացքում։ Ըստ նրա՝ ուղղություն առաջիկա երկու տարիներին ՀՀ-ի համար չի կարող լինել։ Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ այլընտրանքը պետք է ստեղծել՝ ուժեղացնելով եվրոպական վեկտորը, որպեսզի փոքր-ինչ հակազդի ռուսական գործոնին։ «Հանրությունը պետք է եվրոպական վեկտորն ուժեղացնի, դա լավագույն ծրագիրն է Հայաստանի համար», - նշեց նա։