Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հակոբյանի 5 առաջարկները ՀՀԿ-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
d70eb388d8903012ec4d1dbcc4656b7a

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր իր խոսքերով՝ 5 կառուցողական առաջարկ ներկայացրեց իշխող կուսակցությանը. «Առաջարկում եմ բարձրագույն քաղաքական ղեկավարությանը՝ վերջ տվեք ղեկավարվել համակարգային կոռուպցիայով, վերջ տվեք ստվերային տնտեսություն պահել, որը կազմում է 1-2 մլրդ դոլար է, մտցրեք հարկային դաշտ այդ գումարները, բացի այդ՝ վերջ տվեք մենաշնորհին, որը խժռել է մանր և միջին բիզնեսը։ Չորրորդ՝ վերջ տվեք տեղական և պետական կառավարման համակարգ ձեր բարեկամներին խցկելը, սաղ ձեր ազգ ու բարեկամներն են, հետո՝ վերջ տվեք թափառել արտաքին դաշտերում տեր գտնելու համար։ Բավական է, որ դուք այս կառուցողական առաջարկությունները ընդունեք»։ Նա անդրադարձավ նաև կուտակային բարեփոխումներին՝ այս ամենը համարելով կառավարության PR քայլը. «Ինչո՞ւ հանրային քննարկում չի եղել, որովհետև իշխանությունը պատասխան չունի տալու։ Դուք տրամադրում եք ձեր դեմ այն երիտասարդությանը, որ ուզում է ձեզ հավատալ, դուք այնպիսի պատնեշ եք ստեղծում, որն անանցանելի է։ Դուք այնպես եք անում, որ չհանդիպենք ձեզ հետ։ Պարզվում է՝ շատ էժան PR ակցիա էիք անում՝ մեզ հրավիրելով կառավարության քննարկումներին։ Դուք հանրության շրջանում հավատ չեք թողում այլևս»,- ընդգծեց պատգամավորը։