Ավելի լավ է կրթվեք. Արծվիկ Մինասյանը՝ ԱԺ մեծամասնությանը (տեսանյութ)
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր կենսաթոշակային բարեփոխումների կառավարության նոր ծրագրի քննարկման ընթացքում կոպիտ տոնով դիմեց ԱԺ-ում իշխանական մեծամասնությանը. «Ձեզ համար ավելի կարևոր են երկու արտասահմանյան կառավարիչների և մի քանի նեղ շրջանակների շահերը, քան ողջ ժողովրդի շահը։ Ձեզնից շատերն անգամ Սահմանադրական դատարանի որոշումը չեն կարդացել։ Բացի այդ, ես գիտեմ, որ դուք հրահանգով քվեարկություն եք իրականացնում»,- ընդգծեց պատգամավորը։ Նա նաև նշեց, որ կառավարության ծրագրում բազմաթիվ հակասահմանադրական դրույթներ կան. «Դրդում եք մի հատ էլ մտնենք Սահմանադրական դատարան, ձեր համար մանկապարտե՞զ է Ազգային ժողովը։ Ավելի լավ է կրթվեք և իմացեք՝ ինչ բան է Հայաստանի սահմանադրությունը, ինչ բան է ժողովրդավարությունը»,- ասաց պարոն Մինասյանը՝ հավելելով, որ գործադիրի մշակած ծրագրում պահպանվել է նախկին կառավարության մեխանիզմը. «Ո՞ւմ ենք խաբում այս ծրագրով՝ ինքներս մե՞զ, թե՞ մտածում եք, որ այսօր մեծամասնություն եք՝ նորից կանցկացնեք օրենքը, դե անցկացրեք, վերջը դատարկ Հայաստան եք ունենալու»,- նշեց պատգամավորը։