Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայերին ծախված» Կազիմիրովին հանգիստ չի տալիս Ղարաբաղի խնդիրը (տեսանյութ)

Քաղաքականություն
kazikirov

Ադրբեջանցի վերլուծաբանները Մինսկի խմբի ռուս նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովին համարում են հայերին ծախված, նրա մասին գրում են սարսափելի բաներ. «Քյոփակ, ես մտածում էի, թե նա մեռել է»։ Ի՞նչ անի Վլադիմիր Կազիմիրովը, 14 տարի է, ինչ անցել է թոշակի, բայց նրան հանգիստ չի տալիս Ղարաբաղի խնդիրը։ Ինքը չգիտի՝ ինչպես վարվել այն երկիր հետ, որը Հայաստանին սպառնում է պատերազմով. «Ցանկացած միջնորդ, որն զբաղվում է հակամարտության լուծմամբ, կարո՞ղ է այդ մարդը ծափահարել այն կողմին, որն սպառնում է պատերազմական գործողությունների վերսկսումով»։ Այսօր նախկին համանախագահը չի կարող կանխատեսել՝ կլինեն պատերազմական գործողություններ, թե ոչ։ Բայց դրանք հարց չեն լուծի։ Ըստ նրա, Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը նույնպես կապ չի ունենա հակամարտության հետ. «Դա, ինչպես ասում են, աջ ձեռքով ձախ ականջը քորելու նման բան է։ Ինչ-որ շատ «իմաստուն» կլինի»։   kazimirov1 Պարոն Կազիմիրովն, ի դեպ, կարդացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը հակամարտության լուծման եւ փոխզիջման 6 կետերի մասին. «Ոչ մի նոր բան, նա իր ոճով տեղաշարժում է եղած դրույթները»։ Հարցին, թե հակամարտության գոտում հնարավո՞ր է խաղաղապահ ուժերի տեղակայում, դեսպան Կազիմիրովը նկատեց, որ այդ հարցն արդեն 20 տարեկան է, ինչպես փխրուն խաղաղությունը։ Բայց խաղաղապահ ուժերի տեղակայման մասով ոչ մի որոշակիություն մինչեւ հիմա չկա։