Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարությունը սխալ բան չի արել, որ վատ զգա»

Քաղաքականություն
aj3

Պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին օրենքում մոդելի փոփոխություն չկա. այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նրա խոսքով՝ 230.000 պետական աշխատողներից միայն 65000-ին է վերաբերում այս համակարգը եւ գործում է խտրական վերաբերմունք։ ԱԺ ամբիոնից հիմնական զեկուցող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ մասնավոր աշխատողների համար օրենքը կամավոր է, իսկ պետական աշխատողների համար պարտադիր է սոցիալական վճարը։ Նաեւ հիշեցրեց՝ հուլիսի 1-ից աշխատավարձերը բարձրանալու են։ Պարոն Ասատրյանն ընդունում է, որ սոցիալական վճարի համար պատշաճ մակարդակով հանրային եւ մասնագիտական քննարկումներ չեն անցկացվել։ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ առաջարկեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին։ Քանի որ միայն այս պարագայում հանրային վստահությունը կավելանա։ Միաժամանակ Արտեմ Ասատրյանը ավելացրեց, որ կառավարությունը սխալ բան չի արել, որ վատ զգա, կամ մի բան ասել եւ այլ բան արել. «Փորձել են հստակեցնել սկզբունքային մոտեցումները, եւ խնդիրները օրենսդրական փաթեթում լուծումներ են գտել»։ ԱԺ նիստն ավարտվեց, այն կշարունակվի վաղը։