Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուսով են, որ ՀՀ բանկային ոլորտը կկայունանա (տեսանյութ)

Հասարակություն
bank

ՀՀ արժույթի կիրառելիության հնարավորությունը ամրապնդելու համար Կենտրոնական բանկի դուստր ձեռնարկության՝ «Փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման աջակցություն» ընկերությունը Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամին (EFES) է տրամադրում 300 մլն դրամ հավելյալ կապիտալ։ Այս ներդրմամբ EFES-ի կողմից փոքր եւ միջին բիզնեսի վարկային աջակցության ընդհանուր ծավալը կհասնի 1,5 մլրդ դրամի։ Այսպիսով՝ 2014 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում հիմնադրամի շրջանառվող ներդրումները կհասնեն 43,9 մլն եվրոյի։ Հիմնադրամի խորհրդի նախագահ Մոնիկա Բեքը ողջունում է այս լրացուցիչ ներդրումը` վստահ լինելով, որ սա կլինի Հայաստանի բանկային ոլորտի կայունության նշան. «Հայաստանի կենտրոնական բանկում մենք գտել ենք պատասխանատու ֆինանսավորման հզոր խթան։ Նորարարական եւ արդյունավետ միջոցներով Կենտրոնական բանկը նպաստում է ՓՄՁ-ների համար տեղական արժույթի ֆինանսավորմանը՝ այսպիսով մեղմացնելով արժույթի ռիսկերը։ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հիշեցնում է՝ Հայաստանի ակտիվ համագործակցությունը EFES-ի հետ սկսվել է 2010 թվականին։ Դրա համար, ըստ նախագահի, կարեւոր նախապայման է հանդիսացել ֆոնդի նախաձեռնող KFW բանկի հետ համագործակցությունը. «Այս բանկի հետ համագործակցելիս, մենք չենք ունեցել որեւէ ձախողում եւ մինչեւ այսօր զգում ենք գործակցության դրական արդյունքները»։ Արթուր Ջավադյանը, սակայն, փաստում է, որ EFES-ն այսօր արդեն ինքնուրույն ապացուցեց, որ ամենահաջողված ծրագրեր իրականացնող միջազգային կառույցներից մեկն է. «Հուսով ենք, որ EFES-ն իր կողմից կավելացնի կատարված ներդրումները եւ կնպաստի տեղական արժույթով վարկավորման հետագա աճին Հայաստանում»։