Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ ընկավ Շահումյանը (տեսանյութ)

Քաղաքականություն
102

1992 թվականի այս օրը հայաթափեց Շահումյանի շրջանը, Հյուսիսային Արցախը բռնակցվեց Արբեջանին; Շահումյանի շրջանի իրադարձությունները մինչ օրս խորապես ուսումնասիրված չեն, թեման շարունակում է փակ մնալ։ Սակայն Նախախորհրդարանի անդամները համոզված են, հակառակորդի բազկին հսկայական ուժ տվեց մեր դարավոր բարեկամն ու ռազմական դաշնակիցը։ «Ռուսաստանն իսկական ցեղասպանություն իրականացրեց Շահումյանի հայկական շրջաններում՝ մեծ օգնություն ցուցաբերելով ադրբեջանական զինուժին։ Մեր հակառակորդն այսօր էլ ունի ռազմական մեծ առավելություն և դա Ռուսաստանի շնորհիվ է»,- ասում է քաղաքագետ Ի գոր Մուրադյանը։ Շահումյանի անկումից անցել է 22 տարի, սակայն,  պատերազմական գործողությունների մասնակիցները վստահեցնում են՝ հայրենի հողը զիջեցինք ոչ թե անզորության, այլ քաղաքական որոշման արդյունքում։ «Որքան էլ այսօր փորձեն են պատմությունն աղավաղել, իրադարձությունները ներկայացնել տվյալ քաղաքական իրավիճակին համապատասխան, միևնույն է ռուսական զորքերն իսկապես եղել են և կռվել մեր դեմ»,- իրեն իրավունք է վերապահում ասել «Արաբո» ջոկատի հրամանատարը։ Շահումյանի իրադարձությունները պետք է մեզ համար լավ դաս լինեն, մեր ամենալավ բարեկամը մենք ենք, 1200 կամավորներով ջախջախել ենք ադրբեջանական 8 հազարանոց զորքին,- հիշեցնում է Մանվել Եղիազարյանը։ «Մենք հայերով պետք է գիտակցենք, որ ոչ մի գերտերության, ոչ մի զորքի չպետք է վստահենք»,- ասաց նա։