Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինայի նախագահը կարգադրել է մարդասիրական միջանցք բացել

Քաղաքականություն
5C93DF64-582A-407C-BF27-55B430A033C8_w640_r1_s_cx0_cy9_cw0

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարգադրել է երկրի անվտանգության ուժերին ստեղծել մարդասիրական միջանցք խաղաղ այն բնակիչների համար, որոնք ցանկանում են լքել երկրի արևելյան շրջանները, որտեղ արդեն երկու ամիս է, ինչ չեն դադարում ռուսաստանամետ անջատողականների կողմից հրահրվող խռովությունները: Պորոշենկոն երեքշաբթի օրը հրապարակված կարգադրության մեջ հանձնարարել է Ուկրաինայի անվտանգության ուժերին կազմակերպել վտանգավոր շրջաններից խաղաղ բնակիչների տեղափոխումը: Ուկրաինայում ներքին տեղահանված անձանց մեծամասնությունը, որոնց թիվը, ըստ ՄԱԿ-ի գնահատականների, մայիս ամսին կազմել է մոտ 10 հազար մարդ, ավելի վաղ որևէ օգնություն չէին ստացել Կիևի կառավարության կողմից: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրն ասել է, թե Ռուսաստանը ողջունում է խաղաղ բնակիչների համար մարդասիրական միջանցք ստեղծելու մասին Պորոշենկոյի կարգադրությունը: Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարների հետ ունեցած բանակցություններից հետո Լավրովն ասել է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ Ուկրաինայում բախումները վերջ դնելու և Ուկրաինայի տարածաշրջանների միջև երկխոսություն ծավալելու վրա:  Ամերիկայի ձայն