Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 48 միլիոն դոլար

Քաղաքականություն
poroshenko

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենն անցկացրել են երկկողմանի հանդիպում, որը կայացել է նախագահի վարչակազմի շենքում: Նախագահ Պորոշենկոն հանդիպման ընթացքում հանդես է եկել կարճ ելույթով, որը հասցեագրված էր ԱՄՆ փոխնախագահին: Իր խոսքում Ուկրաինայի նախագահը հիմնականում անդրադարձել է երկրում անցկացված նախագահական ընտրություններին՝ նշելով, որ Ուկրաինան մինչ այժմ երբեք այսքան միասնական և վճռական ընտրություն չէր կատարել: Ուկրաինայի նախագահը, բացի այդ, վերահաստատել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու իր վճռականությունը՝ խոստանալով, որ «երկիրն անպայմանորեն ժողովրդավարական է դառնալու»: Փոխնախագահ Բայդենն իր խոսքում կրկին շնորհավորել է Պորոշենկոյին և Ուկրաինայի ժողովրդին երկրում կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ: ԱՄՆ փոխնախագահն ասել է նաև, որ Սպիտակ տունը բազմիցս շեշտել է, որ Եվրոպայում ցանկացած ժողովուրդ ունի իրավունք ընտրելու, թե ում հետ է այն մոտ հարաբերություններ ստեղծելու: Փոխնախագահ Բայդենը, բացի այդ, ողջունել է երկրում կոռուպցիայի դեմ պայքար սկսելու Պորոշենկոյի ցանկությունը: «Կոռուպցիան քաղցկեղային ուռուցք է: Այն քայքայում է ժողովրդավարության հյուսվածքը», - շեշտել է ԱՄՆ-ի նախագահը: Կիև կատարած իր այցը ընթացքում ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային է տրամադրելու 48 միլիոն դոլար ծավալով ֆինանսական լրացուցիչ օգնության փաթեթ: ԱՄՆ-ը, բացի այդ, 8 միլիոն դոլար չափով օգնություն է տրամադրելու նաև Մոլդովային և 5 միլիոն դոլար չափով օգնություն` Վրաստանին: Ամերիկայի ձայն