«Ես չեմ կարծում, որ ՀՀ առաջին նախագահը նման լեքսիկոնով կխոսի» (տեսանյութ)
Այսօր ՀՀԿ նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակմանը, որտեղ առաջին նախագահը քննադատության էր ենթարկել իշխանությանը. «Ես դեռ չեմ հասցրել ծանոթանալ մամուլին, կծանոթանամ, եթե անհրաժեշտություն լինի, կարձագանքեմ»: Հարցին, թե ըստ առաջին նախագահի՝ Դուք առանցքային դեմքերից եք երկրի թալանի եւ ընտրակեղծարարության, դրա համար էլ նշանակվել եք ՀՀ վարչապետ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Առաջին մասով համաձայն եմ, բայց երկրորդ մասում չարաչար սխալվում է»: Լեւոն Տեր Պետրոսյանը հոդվածում պարտադիր, բայց պարտադրված եզրույթը որակել էր «իդիոտիզմ»։ Սա լսելուց հետո վարչապետը ասաց. «Ես չեմ կարծում, որ ՀՀ առաջին նախագահը նման լեքսիկոնով կխոսի»: Մանրամասները քիչ անց տեսանյութում