Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարմազանովը՝ Տեր-Պետրոսյանին. «Նման ցինիզմը մեկնաբանել չի կարելի» (տեսանյութ)

Քաղաքականություն
39e2d2eeb10b47faee7e0333cad2e5fb

Կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր: Նա նաեւ հայտնեց, որ Վազգեն Կարախանյանը կանցնի Ազգային ժողով: Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ պարոն Շարմազանովը նշեց, որ նման ցինիզմը մեկնաբանել չի կարող. «Նմանատիպ ցինիզմով, մաղձով տոգորված հոդվածները մեկնաբանության կարիք չունեն, եւ որտեղ հարգարժան լրատվամիջոցը խորագրի կողքը դրել է երջանիկ ժպիտ, մարդիկ երջանիկ են, որ ինչպես իրենք են ասում, հայրենիքը գնում է դեպի կործանման, եւ դրանի՞ց իրենք երջանիկ են»: Հարցին, թե Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետ լինելո՞ւ է, պարոն Շարմազանովը պատասխանեց, որ ինքը Հայաստանը եւ ԼՂՀ-ն մեկ միասնական տնտեսական գոտի է համարում, եւ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միություն եւ Եվրասիական տնտեսական գոտի միայն կլինի ի շահ Լեռնային Ղարաբաղի. «Բոլոր նրանց պատկերացումները, ովքեր կարծում են, որ Լեռնային Ղարաբաղը փաստացի անկախ հանրապետություն չէ, սխալ են. Լեռնային Ղարաբաղը իր բոլոր ինստիտուտներով՝ ընտրված նախագահով, ընտրված Ազգային ժողովով փաստացի անկախ հանրապետություն է: ՀՀ-ի՝ որպես Լեռնային Ղարաբաղի երաշխավորի, խնդիրն է հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը: Այս բանակցությունները ոչ թե գնում են որպես Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ, այլ դրանք ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր են»   Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/06/05/468045/