Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բացասական երևույթները թույլ չեն տալիս դրականը նկատել» (տեսանյութ)

Քաղաքականություն
0q6jkejGrtk

Մոնթե Մելքոնյանը, Ջիվան Աբրահամյանը, ազգային այլ հերոսներ օրինակ են ծառայել ՊՆ Ń զորամասի արդեն 10 ամսվա զինծառայող Ռուբեն Թադևոսյանի համար. «Սկզբում նրանք, այնուհետև մեր սպաներն են մեզ համար օրինակ ծառայում»,- հավելեց Ռուբենը։ Հյուսիս-արևելյան սահմանը պահող զինծառայողները խոստովանում են, որ պարտադիր զինծառայության սկզբնական դժվարությունները հրամանին ենթարկվելը և քնից շուտ արթնանալ է, սակայն անկախ բոլոր դժվարություններից, նրանք մի հարցում համակարծիք են՝ տղան պետք է ծառայի։ Նույն զորամասում ծառայող Արմեն Մելիքյանն, ում ընդամենը 1 ամիս է մնացել զինծառայությունն ավարտելու համար, մեզ հետ զրույցում նշեց, որ մինչ ծառայությունն էլ բարձր էր գնահատում զինվորական ծառայությունն անցած տղաներին, իսկ այսօր նրանց նկատմամբ հարգանքը կրկնապատկվել է։ Նա չի հերքում, որ բանակում խնդիրներ կան, սակայն վստահեցնում է, որ դրականն ավելի շատ է, բայց, երբեմն կատարվող բացասական երևույթները թույլ չեն տալիս դրականը նկատել. «Ինչպես բոլոր տեղում, խանգարողները միշտ աչքի են ընկնում, իսկ լավերն իրենց շողքի տակ կորում են»,- ընդգծեց Արմեն Մելիքյանը։ Զինծառայողները փաստում են, որ սահմանամերձ զորամասերում պատասխանատվությունն ավելի մեծ է՝ այստեղ պետք է գործել, ոչ թե մտածել. «Մենք ենք պահում սահմանը և ամեն վայրկյան աշխատում ենք զգոնությունը չկորցնել, քանի որ գիտենք՝ թշնամին չի հապաղի»,-մեզ հետ զրույցում ասաց արդեն 11 ամսվա զինծառայող, Արմավիրի մարզի Քարակերտ գյուղ բնակիչ Արսեն Պողոսյանը։