Արսեն Խոջոյանը համալիր հետազոտության է ենթարկվել
Ադրբեջանում գերությունից Արսեն Խոջոյանի Հայաստան վերադարձից հետո ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Տավուշի մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր նրա համալիր հետազոտությունը կազմակերպել Իջևանի բժշկական կենտրոնում։ Արդիականացված այս հիվանդանոցում լայն հնարավորություններ կան գործիքային և լաբորատոր հետազոտություններ կատարելու համար։ Սակայն տևական ժամանակ հնարավոր չէր լինում Արսեն Խոջոյանի հետ կապ հաստատել, քանի որ նա իր ազգականի հետ անասնապահությամբ էր զբաղվում Սևանի բարձրադիր արոտավայրերում։ Ի վերջո, հարազատների աջակցությամբ հնարավոր եղավ նրա հետ կապ ստեղծել և իրենց իսկ խնդրանքով Արսեն Խոջոյանի հետազոտությունները կազմակերպել Հրազդանի նույնպես բժշկական արդիականացված կենտրոնում։ Այս հիվանդանոցում այսօրնրան հետազոտել են թերևապևտը, սրտաբանը, նյարդաբանը, մաշկաբանըևհոգեթերապևտը։ Խոջոյանն անցել է գործիքային մի շարք հետազոտություններ` էլեկտրասրտագրություն, ողնաշարիռենտգեն, որովայնիևվահանաձևգեղձիուլտրաձայնային հետազոտություն։Կատարվելեն նաև արյան ընդանուր և բիոքիմական լաբորատոր հետազոտություններ: Հրազդանիբժշկականկենտրոնիմասնագետները և ՀՀ առողջապահությաննախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետն ու աշխատակիցները, քննարկելով հետազոտությունների արդյունքները, գնահատել են հիվանդի առողջական վիճակը: Մասնագիտական խմբի գնահատմամբ հիվանդի մոտ ախտորոշվել է վերին շնչուղիների վարակ, կատարալանգինա, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում, լյումբագո` լումինալ հատվածի ցավեր, պսորիազ, նեյրոցիրկուլյարդիստոնիա: Նշանակվել է դեղորայքային բուժում, նշանակված դեղերը հատկացվել են։ Մասնագիտական խումբը եզրակացրել է, որ նա կարող է բուժումն անցնել ամբուլատոր պայմաններում` մնալով մասնագետների հսկողության ներքո: Արսեն Խոջոյանի առողջական վիճակը և բուժումը գտնվում է նախարարի անմիջական հսկողության ներքո։