Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրթություն առանց համակարգչի այլեւս հնարավոր չէ՞ (տեսանյութ)

Քաղաքականություն
xNi1xmoUuJA

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի առաջին դասարանցի Օֆելյա Անդրեասյանն այլեւս չի բաժանվում իր ձեռքի համակարգչից։ Mobile Application Exspo Yerevan ցուցահանդեսի փոքրիկ մասնակիցը մեծ հպարտությամբ խոստովանում է՝ նույնիսկ տառերն է համակարգչով սովորել. «Կարողանում եմ նեթբուքով մուտքագրել, պրինտ ծրագրով նկարել, նյութեր պատրաստել»։ Կրթական համալիրի դասվարը չի կիսում այն տեսակետը, թե տեղեկատվական տեխնոլոգիաները ներխուժելով կրթական համակարգ վնասում են երեխայի մտավոր զարգացմանը. «Կրթությունը պետք է քայլի ժամանակին համընթաց, օրինակ` համակարգիչն առաջին դասարանցիներին օգնեց տառերն ավելի արագ յուրացնել»,-ասաց դասվար Աշխենը։ «Այսպես, թե այնպես երեխաները համակարգչի դիմաց են»,- ասում է IT ակադեմիայի դասախոս Լևոն Հովսեփյանը ու գտնում է, որ դասերը համակարգչով սովորելը հնարավորություն կտա երեխաներին ժամանակն արդյունավետ օգտագործել եւ համակարգիչը միայն ժամանցի միջոց չդարձնել: Պարոն Հովհաննիսյանը հպարտ է, որ իր ուսանողներն են «Էմ Էլ Ջի Կլայ» ծրագրի հեղինակները։ «Այս ծրագիրը թույլ կտա կրկնել դասերը, ինչպես նաև լավ է սփյուռքի համար։ Օրինակ՝ սփյուռքի ուսանողությունը կարող է ծանոթանալ մեր դասերին կամ հենց մենք շատ անգամ ցանկանում են ինչ-որ դաս վերհիշել»,- ասաց դասախոս Լևոն Հովսեփյանը։ Այսօր Mobile Application Exspo Yerevan ցուցահանդեսի շրջանակում ներկայացված էին ոչ միայն կրթական համակարգի նորարարություններ, այլեւ խաղեր։ Սլավոնական համալսարանն ավարտած IT երիտասարդ մասնագետները հատուկ ծրագիր են ստեղծել կինոմանների համար։ Նրանք վստահ են, որ Հայաստանում IT ոլորտը զարգացման մեծ հեռանկարներ ունի. «Շատ-շատ են հնարավորություններ աշխատանք գտնելու և ծրագրեր ստեղծելու համար: Պետք է խոստովանել, որ նաև շահութաբեր են»։ Ցուցահանդեսին մասնակցում է 45 ընկերություն 80 ծրագրով։