Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օքսֆամ»-ի գործունեությունը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո

Քաղաքականություն
705840

«Ներկայումս Ադրբեջանում Օքսֆամի գործունեությունը գտնվում է ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո։ Ոչ մի վճարում չի իրականացվել, բայց «Օքսֆամը» համագործակցում է կառավարության հետ իրենց տեղեկատվական պահանջների առումով»,- «Ա1+»-ին նման մեկնաբանություն տվեց Տարածաշրջանում Մեդիա և կապի միջոցների համակարգող Քեյթ Ուիգանսը։ Նրա խոսքերով՝ Օքսֆամը աշխատում է Ադրբեջանում արդեն 20 տարի՝ որպես 17 անկախ, անկողմնակալ, ոչ- կառավարական կազմակերպությունների միջազգային համադաշնություն։ Նրանք միասին աշխատում են ավելի քան 90 երկրներում՝ վերացնելու աղքատությունն ու տառապանքները։ «Քանի որ սա շարունակական իրավիճակ է, նպատակահարմար չի լինի տալ հետագա մեկնաբանություններ»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ մամուլում օրերս հրապարակումներ եղան, որ Ադրբեջանում «Օքսֆամ» ընկերությանը կասկածում են դիվերսիոն գործողությունների մասնակցելու մեջ: