Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինայի օդուժը հարված է հասցրել Դոնեցկի օդանավակայանի ուղղությամբ

Քաղաքականություն
B9819B2C-AC3F-4FE9-B3F9-F4AAB69EF919_w640_r1_s_cx0_cy7_cw0

Ամերիկայի Ձայն Ուկրաինայի անվտանգության ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն երկրի օդուժը հարվածներ է հասցրել Դոնեցկի օդանավակայանի ուղղությամբ:   Հայտարարության համաձայն, հարված հասցնելու ընթացքում օգտագործվել են կործանիչ օդանավեր և ուղղաթիռներ:   Ուկրաինայի անվտանգության ուժերի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ օդային հարվածը հասցվել էր Դոնեցկի օդանավակայանի մի քանի տերմինալ գրավված ռուսաստանամետ անջատողականներին ներկայացված վերջնագիրը լրանալուց հետո:   «Ի պատասխան ռուսաստանամետ անջատողականները զենքի տարբեր տեսակներից կրակ են բացել, ինչից հետո «Միգ-29» տեսակի ռազմական օդանավից հարվածներ են հասցվել անջատողականների կուտակման վայրերի ուղղությամբ», - տեղեկացրել է Ուկրաինայի անվտանգության ուժերի ներկայացուցիչը, որի համաձայն այս հարվածներից հետո ուղղաթիռների միջոցով օդանավակայանի տարածք տեղափոխվել են Ուկրաինայի զինված ուժերի դեսանտավորներ, որոնք իրականացնում են «տարածքն անջատողականներից ազատելու գործողություններ»:   Ուկրաինայի իշխանությունները դիմել են այս քայլերի այն բանից հետո, երբ կիրակի լույս երկուշաբթի գիշերը ռուսաստանամետ զինյալները գրավել էին օդանավակայանը:   Դոնեցկի Սերգեյ Պրոկոֆևի անվան օդանավակայանում, ըստ հաղորդագրությունների, շարունակվում է հրաձգությունը, օդանավակայանի վրա օդային տարածքում շարունակում են շրջել Ուկրաինայի ռազմական օդանավերը: