ԱՍԱԼԱ-ի անունից դրամահավաք է իրականացվում
Վերջին մի քանի ամիսներին Երևանում և որոշ մարզերում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) անունն օգտագործելով դրամահավաք է կատարվում: Այս երևույթը ուժգնացել է հատկապես Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի հայտնի ողբերգական դեպքերից հետո: Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) նախկին ազատամարտիկների և քաղբանտարկյալների «Ուխտ Արարատի» հայրենասիրական հասարակական նախաձեռնությունն այս կապակցությամբ հայտարարում է, որ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) անվամբ ցանկացած դրամահավաքի հետ որևէ կապ և առնչություն չունի: Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) նախկին ազատամարտիկների և քաղբանտարկյալների «Ուխտ Արարատի», հայրենասիրական հասարակական նախաձեռնությունը դատապարտելով նմանօրինակ գործունեությունը կոչ է անում զերծ մնալ նմանատիպ վարքից և չպղծել հարյուրավոր ազատամարտիկների արյամբ նվաճված ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկի անունն ու պատիվը: Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) նախկին ազատամարտիկների և քաղբանտարկյալների «Ուխտ Արարատի», հայրենասիրական հասարակական նախաձեռնություն