Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանվել են վագոնների ընդունման ու հանձնման կարգերը Սադախլոյում

Քաղաքականություն
631a4395b630e7d989983d0a85df8765

Աստանայում մայիսի 6-7-ին կայացած ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով 60-րդ նիստի շրջանակներում«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և «Վրացական երկաթուղի» ԲԸ երկաթուղային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ համաձայնագիր են կնքել: Համաձայնագիրը կարգավորում է երկաթուղային ուղևորա և բեռնափոխադրումների ժամանակ երկկողմանի համագործակցության մի շարք հարցեր: Կողմերը կորգավորեցին գնացքների չվերթների, վագոնների, բեռների և կոնտեյներների հանձնման ժամանակ ծագող մի շարք տեխնիկական հարցեր, գնացքների չվացուցակները և սպասարկման կարգը: Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել տարբեր միջադեպերի, վթարների և աղետների ժամանակ համատեղ գործողությունների կազմակերպմանը: Օրինակ, հայկական և վրացական երկաթուղայինները պարտավորվել են փոխադարձ օգնություն տրամադրել՝ վերականգնողական գնացքների, հակահրդեհային միջոցների, ձնամաքրող սարքերի, հատուկ վերականգնողական բրիգադների, ինչպես նաև բուժանձնակազմի տրամադրման միջոցով: Երկաթուղային վարչությունները սահմանել են վագոնների ընդունման ու հանձնման կարգերը Սադախլո կայարանում, տարբեր տեսակի բեռների ու կոնտեյներների հանձնման գործընթացները: ՀԿԵ-ն ու ՎԵ-ն համաձայնություն են ձեռք բերել ուղևորատար վագոնների օգտագործման վերաբերյալ՝ սահմանելով, որ ուղևորափոխադրումները կազմակերպվում են կողմերի միջև ձեռքբերված համաձայնությունների հիման վրա: Աստանայում ստորագրված համաձայնագրի կատարման հետ կապված հարցերի լուծման համար ստեղծվելու է համատեղ երկաթուղային հանձնաժողով, որը գլխավորելու է «ՀԿԵ» ՓԲԸ և «ՎԵ»ԲԸ գլխավոր տնօրենների տեղակալներից մեկը: ՀԿԵ