Open news feed Close news feed
A A
Video

Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը (video)

Դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 14-րդ նիստը` Արարատ Միրզոյանի եւ Աշոտ Ղուլյանի համանախագահությամբ:
Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հայկական երկու պետությունների խորհրդարանների խոսնակները:
Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ խոսույթի ձեւավորմանը եւ Հայաստանի Հանրապետությունում սպասվող բարեփոխումներին` բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում:
Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա անելիքների մասին:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցի շրջանակում սպասվում են նաեւ այցեր Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր: