«ԵԽ պատգամավորները չեն քվեարկել ինչ-որ մեկին լավություն անելու համար» (video)
Support A1+!ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի համոզմամբ՝ այս օրերին գրեթե չկա մի երկիր, որտեղ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը քննարկման առարկա չլինի թե՛ պատմական, թե՛ քաղաքական և թե՛ արժեքային տեսակետից։ Եվ այս հարցում, ըստ պատգամավորի, իր մեծ դերակատարությունն ունի հայկական սփյուռքը՝ իր բոլոր կառույցներով։ Արտակ Զաքարյանի համոզմամբ՝ այս ամենի արդյունքում պաշտոնական Թուրքիայի այն հիստերիան, որն աստիճանաբար սաստկանում է, վկայում է այն մասին, որ թուրքական իշխանություններն իրականում մեծ վտանգ են տեսնում այս բոլոր գործընթացների մեջ, քանի որ խնդիրը ուղղակի- անուղղակի կերպով ազդում է նրանց ժխտողական քաղաքականության վրա։ Այս համատեքստում պատգամավորը պատահական չի համարում նաև այն, որ Թուրքիան Գալիպոլիին զուգահեռ, նաև այլ գործողություններ է ձեռնարկում, որպեսզի կարողանա ահագնացնել հակահայկական լոբբին, հակահայկական քաղաքականությունը։