Open news feed Close news feed
A A
Video

Ի՞նչ ազդեցություն կունենա ԵՏՄ-ն ՏՏ ոլորտի վրա (video)

Ռուսաստանյան ՏՏ գագաթնաժողովը այս տարի անցկացվում է Երեւանում։ Հայաստանը ռուս մասնագետներին գրավել է արեւով ու հյուրընկալությամբ, իսկ արդեն Երեւանում, շփվելով հայ գործընկերների հետ, հասկացել են ՝ կարող են նաեւ գործակցել. «Ռուսաստանը, կարծում եմ, այնքան բաց շուկա չի կարող դառնալ հայկական ընկերությունների համար, որքան կարող է լինել ընդհանուր բիզնեսի երաշխիք՝ համաշխարհային շուկա մտնելու համար։ Դուք ունեք խելացի ծրագրավորողներ են, իսկ մեզ մոտ ֆինանսական ռեսուրսներ կան բիզնեսը սկսելու համար»,- ասում է Ռուսաստանի համակարգչային եւ ՏՏ ձեռնարկությունների ասոցիացիայի ղեկավար Նիկոլայ Կոմլեվը։ Հայ-ռուսական համագործակցության արդյունքը պետք չէ սպասել կարճ ժամկետներում, կարծում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ Այսպիսի հանդիպումները նա համարում է գործակցության սկիզբը. «ՏՏ ոլորտի արտահանումը դեպի Ռուսաստան 7 տոկոս է, այն դեպքում երբ մենք այդ շուկայի լեզվին ու մշակույթին լավ տիրապետում ենք։ Մեր արտահանման 60 տոկոսը ԱՄՆ-ն է։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի կողմի վրա մեր պոտենցյալը օգտագործված չէ»։