Open news feed Close news feed
A A
Video

Փոստանջյանը չխոսեց իր և Արմեն Մարտիրոսյանի հարաբերությունների մասին (video)

Թեև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում չէ, սակայն նրա կուսակցության անդամները որոշել են չխախտել արդեն սովորույթ դարձած ուրբաթօրյա հանրահավաքները՝ Ազատության հրապարակում։ Դավիթ Սանասարյանը նախևառաջ անդրադարձավ սահմանային լարվածությանը ու երեկ տեղի ունեցած դիվերսիոն հարձակման արդյունքում զոհված զինվորներին։ «Որոշները ուրախանում են, որ ադրբեջանցին ավելի շատ կորուստներ ա տվել, բայց ես կարծում եմ, որ մենք լուրջ մտահոգվելու կարիք ունենք , ադրբեջանցու կորուստները չի կարող փարատել մեր ցավերը»,-նշեց Դավիթ Սանասարյանը։