Open news feed Close news feed
A A
Video

Հայերը երջանիկ են, բայց խոժոռ ու մռայլ դեմքով (video)

Խոժոռ, մտահոգ ու անգամ թախծոտ դեմքեր եւ հայացքներ։ Երեւանին բնորոշ պատկեր։ Պարզվում է, սակայն, մտահոգ դեմքերի հետեւում թաքնված են երջանիկ մարդիկ։ Այսօր երջանկության միջազգային օրն է։ Երջանկության ցուցանիշով Հայաստանը միայն 128- երորդ երկիրն է։ Լուրջ վերաբերել այս ցուցանիշին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը խորհուրդ չի տալիս. «Նայած ինչն ենք համարում երջանկության չափանիշ։ Հայը հենց այնպես չի ժպտում, ամերիկացու նման։ Մեր մշակույթը այլ է։ Հայի մոտ, եթե նա կենսական հարցերը լուծում է, երեխեն հագնվածա, հարսանիքի փողը կա, գերեզմանի փողը հետա գցած, արդեն երջանիկ է զգում»։