A
A
«Օրենքը Սերժ Սարգսյանի առջեւ թափանցիկ աշխատելու պարտականություն չի դնում» (video)
Support A1+!Հայաստանյան լրատվամիջոցների հետ երբեւէ հարցազրույցի ցանկություն չունենալու համար Սերժ Սարգսյանը մեղավոր չէ։ «Բայց ե՞րբ են հայաստանցի լրագրողները իրենց ցանկությունը արտահայտել, որ չի եկել»,- ասում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Պարոն Սահակյանը կողմնակից չէ ամեն առիթով Սերժ Սարգսյանին հարցեր ունենալ եւ դեռ փողոցում էլ տալ դրանք, մարդը, ի վերջո, նախագահ է։ Ուրիշ բան, եթե լրագրողները կարոտեն նրան. «Ես կասեմ, որ ամբողջ լրագրողները կարոտել են դրան, բայց ես ձեր միջնորդը լինել չեմ կարող»։