ՀՅԴ-ի առաջարկները գրեթե ամբողջությամբ ընդունելի են Սերժ Սարգսյանի համար (video)
Support A1+!ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների ներկա փուլին առնչվող հարցեր, ինչպես նաև բարեփոխումների հայեցակարգը։ «Մենք հրապարակել ենք հայեցակարգի վերաբերյալ մեր առաջարկությունները: Այս պահի դրությամբ արձանագրենք, որ գրեթե բոլոր կետերում կա փոխադարձ ընկալում, եւ մեր առաջարկությունները գրեթե ամբողջությամբ իրացման ենթակա են: Ճանապարհային քարտեզը եւ ժամկետները բոլոր կետերով դեռեւս քննարկման փուլում են: Այն մասով, որ այստեղ սահմանադական բարեփոխումների անհրաժեշտություն կա, լիակատար համաձայնություն է, երկրորդ՝ շեշտադրումները տնտեսական, քաղաքական, մարդու իրավունքների, ՏԻՄ համակարգում, դատական համակարգում, իշխանությունների թեւերի հավասաակշռման եւ փոխադարձ զսպումների ոլորտներում, իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգ ունենալու հարցում մեծամասամբ համընկնում են մեր մոտեցումները: