A
A
Լյուդմիլա Սարգսյանը հիշեցնում է Սերժ Սարգսյանին (video)
Support A1+!ՀԱԿ պատգմավոր Լյուդմիլա Սարգսյանը չի բացառում, որ ՀՅԴ-ն իշխանության հետ կազմի կոալիցիա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Սերժ Սարգսյանի կողմից ԱԺ-ից հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչելուց եւ ՀՅԴ հետագա քայլերից` նշեց տիկին Սարգսյանը: «ՀՅԴ քայլերը վերջին 5 ամիսների ընթացքում գնում են դեպի կոալիցիա, եւ ես չեմ բացառում: Իսկ արձանագրությունները հետ կանչելը վկայում է այն մասին, որ ամեն կերպ փորձում են գոհացնել ՀՅԴ-ին»,- ընդգծեց նա: ՀԱԿ պատգամավորը խոսեց նախ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված հարկային հետապնդումներից. «Եթե Սերժ Սարգսյանը սկսել է ակնարկել Գագիկ Ծառուկյանին, ապա պատկերացնու՞մ եք, թե ՀՀԿ գործարար հատվածը ինչ կերպ է օգտվում Սերժ Սարգսյանի ներողամտությունից: