Open news feed Close news feed
A A
Video

Անծանոթ Մհեր Մկրտչյանը (video)

Լույս է տեսել մեծանուն հայ դերասան Մհեր Մկրտչյանին նվիրված «Չտեսնված Մհեր» եռալեզու գիրքը։ Այստեղ զետեղված են դերասանի երկու հարյուրից ավելի, մինչև այժմ երբևէ չհրապարակված անձնական լուսանկարներ՝ կարճ տեղեկություններով։ «Գրքի անվան մեջ չտեսնված բառն այն իմաստով է, որ մինչև այժմ մարդիկ չեն տեսել այդ նկարները։ Բացի այդ՝ Ֆրունզիկն այն դերասանն էր, ում կարելի է միանշանակ անվանել չտեսնված»,-նշել է Մհեր Մկրտչյանի կինը՝ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը։ Նա շեշտել է, որ դերասանի կենդանության օրոք և դրանից հետո որոշ գրքեր գրվել են նրա մասին, բայց դրանց մեծ մասում փաստերն աղավաղված են։ Դրա պատճառը համարում է այն, որ երկրում թատերագետ չկա, թատրոն հասկացող չկա, դրա համար էլ Մհեր Մկրտչյանի, նրա խաղի ու տեսակի մասին, որպես արտիստ-ֆենոմենի մասին արժեքավոր նյութեր գրեթե չկան։