A
A
Ալյուրի հարստացումը կարո՞ղ է թունավորման պատճառ դառնալ (video)
Support A1+!Ցորենի Ալյուրի հարստացման մասին օրենքի ընդունումը կարող է ճակատագրական լինել մարդկանց համար։ Չնայած օրենքի քննարկումը հետաձգվել է մեկ տարով, բայց մասնագետները պահանջում են նախագծի կասեցում։ Ֆոլաթթվի, երկաթի ու ցինկի հավելումները ալյուրում կարող են նաեւ թունավորումների պատճառ դառնալ։ ԱՆ մասնագետը հերքում է՝ որոշված չափաբաժինը վտանգավոր չէ։ Մարդու օրգանիզմում այս մանրատարրերի բացակայության պատճառով բազմաթիվ հիվանդություններ են ի հայտ գալիս։ Օրինակ անեմիան՝ սակավարյունությունը այսօր Հայաստանում բավական տարածված է, պնդում են ԱՆ ներկայացուցիչները ՝ հիշեցնելով, որ ճիշտը կանխարգելելն է։