A
A
«Շանթ Հարությունյանի վճիռը նախապես է գրված եղել» (video)
Support A1+!«Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով ամբաստանյալի աթոռին հայտնվածներին այսօր ամենից շատ հուզում էր Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանդը եւ դրանից հետո իշխանությունների արձագանքը։ Պաշտպանները իրենց ճառում նշեցին, որ «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործի դեպքում Սերժ Սարգսյանը խախտել էր անմեղության կանխավարկածը՝ իրենց վստահորդներին համարելով հանցագործներ, ուստի դատարանը չէր կարող արդար դատական վճիռ կայացնել։ Այսօր կայացած դատական նիստի ընթացքում գործով ամբաստանյալները չընդունեցին իրենց մեղքը եւ վերջին խոսքում նշեցին, որ դուրս էին եկել փողոց՝ արժեքների հեղափոխության համար. իրենք դուրս էին եկել պայքարի, որպեսզի Գյումրու դեպքերը չլինեին, ու երկրում իրավիճակը կայուն լիներ։