A
A
Վ. Պերմյակովը ռուսական կողմի մոտ է՝ «մեծ եղբոր» ճնշմամբ (video)
Support A1+!Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին գնդակահարելու մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովի ռուսական կողմի մոտ գտնվելու փաստը անհանգստացնում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին։ Նա համոզված է՝ այդ փաստը քաղաքական որոշում է, ոչ թե զուտ պատահականություն. «Այդ որոշումը տեղի է ունեցել «մեծ եղբոր» ճնշման հետեւանքով»։ Իրավապաշտպանը նաեւ իրավապահ մարմինների անգործությունն է այստեղ տեսնում. «Ինչպե՞ս է բազայում հայտնվել այդ զինվորը, չէ՞ որ նա հանցագործությունից հետո ռուսական ռազմաբազա չի գնացել, փախել է, ո՞ւր էին մեր իրավապահները, ոստիկանապետը խոսում է իրենց պրոֆեսիոնալիզմի մասին, բա ի՞նչ էին անում այդքան ժամանակ, որ չբռնեցին»: