A
A
Վարդան Այվազյանի համար էլ է անհասկանալի (video)
Support A1+!«Մեր երկրի առևտրաշրջանառության 60-70 տոկոսը կատարվում է Վրաստանի տարածքով»,-նշել է ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը՝ շեշտելով, որ հայ-վրացական ու նաև հայ-իրանական հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի համար։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Վրաստան այցի արդյունավետ կողմերից մեկը նա համարում է նոր՝ «Բարեկամության» կամրջի շինարարության հեռանկարը և առևտրային ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Մի քանի բան էլ կա, գաղտնիք է, չեմ կարող ասել»,-նշել է պարոն Այվազյանը։ Նա նաև շեշտել է, որ վրացական ապրանքն ինչպես որ զրոյական մաքսատուրքով մուտք էր գործում Հայաստան և հակառակը, դա հետայսու էլ շարունակվելու է։ ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրել է, որ ԵՏՄ անդամակցությունը մեր երկրի ազատ առևտրի ճանապարհը դեպի ԵՄ չի փակում։