A
A
Կեղտոտ «Մոսկվիչի» հաց ենք ուտում (video)
Support A1+!«Աշխարհում ոչ մի իրեն հարգող երկիր մթերք, հատկապես չոր կաթ Ուկրաինայից չի ներմուծում, բայց մեր երկիրն այդ անում է»,-նշել է «Սպառողների ազգային ասոցիացիա»-ի փոխնախագահ, Մոնիթորինգի և մարքեթինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը։ Նրա խոսքով՝ մաքսային ծառայությունները հրաժարվել են տվյալներ տրամադրել, թե որ ընկերություններն են դա ներմուծել։ Սպառողների ազգային ասոցիացիայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կաթնամթերքի շուկայում ընդամենը 4 ընկերություն է որակյալ արտադրանք տալիս, մնացածը բաղադրության մեջ չոր կաթ և հավելանյութեր են օգտագործում՝ հաճախ չնշելով այդ մասին։ Ուսումնասիրության համաձայն՝ «Աշտարակ կաթ», «Թամարա», «Մուլտի ագրո» և «Չանախ» ընկերությունների արտադրանքն է միայն համապատասխանում պահանջներին։