Open news feed Close news feed
A A
Video

«Տոնական օրերին ալկոհոլը պետք է չափավոր օգտագործել» (video)

Անցյալ տարվա տոնական թունավորումների հիմնական պատճառը եղել է ալկոհոլի չարաշահումը: Սակայն վիճակագրական տվյալներ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Նունե Բակունցը չունի: «Տոնական օրերին ալկոհոլը պետք է չափավոր օգտագործել, կարելի է օգտագործել ցածր տոկոսայնությամբ ալկոհոլ: Տոնը տրամադրությամբ պետք է ստեղծել, այլ ոչ թե ալկոհոլային խմիչքներով»,- նշեց Նունե Բակունցը: Անդրադառնալով տոնական օրերին սննդամթերքի օգտագործմանը՝ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ պետք է բացառել մսային, յուղային, ծանր սննդամթերքը, ավելի շատ չրեղեն եւ բանջարեղեն օգտագործել: «Երբ սննդակարգը փոխվում է, օրգանիզմի համար կարող է խնդիր առաջացնել: Պետք է աշխատել չափը չանցնել եւ աշխատել ուտել քիչ- քիչ»,- ավելացրեց նա: