A
A
Պետությունից կվերածվենք ջունգլիի.Մեհրաբյան (video)
Support A1+!«Ռուսաստանի տնտեսությունը ճգնաժամի մեջ է, այնտեղ տիրում է պուտինոմիկա, այսինքն` քրեաօլիգարխիկ տնտեսություն, իսկ մենք էլ այդ պուտինոմիկայի մանրակերտն ենք»,-համոզված է «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։ Նրա կարծիքով՝Հայաստանը աշխարհում ռազմականացված երրորդ երկիրն է համարվել Ռուսաստանի պատճառով. «Անցնող տարիների ընթացքում մի քանի անգամ ավելացել է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Հայաստանի կողմից տիրում է կամքի կաթվածն ու ինտելեկտուալ կոլապսը, որովհետեւ Հայաստանը գնել է ռուսական Տիտանիկի տոմս, նավ, որն արդեն բախվել է ուկրաինական այսբերգին»։