A
A
ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալը Երեւանում ասաց՝ ոչ (video)
Support A1+!Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պե՞տք է դրվի մաքսակետ, թե՝ ոչ։ Ռուսաստանի Պետդումայի նախագահի տեղակալ Օլեգ Լեբեդեւը սեփական տեսակետն ունի. «Իմ անձնական կարծիքով՝ ոչ»։ Եվրասիական տնտեսական միության պայմանագրով մաքսակետի հարցը, սակայն, որոշված չէ։ Միության երկրները մաքսակետի տեղադրման հարցը կլուծեն մյուս տարի պայմանագրի վավերացումից հետո . «Ո՞րն է պայմանագրի երկրների հիմնական սկզբունքը՝ ոչ մի երկիր չունի վճռական ձայն։ Այդ հարցը կլուծվի երկրների ղեկավարների մակարդակով»։ Պարոն Լեբեդեւն այսօր ռուս այլ քաղաքական գործիչների հետ Ազգային Ժողովում մասնակցում էր հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի աշխատանքներին։ Լեզուն ռուսերենն էր: