Open news feed Close news feed
A A
Video

Հովիկ Աբրահամյանին դուր չի եկել (video)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նաիրիտցիներին խոստացել է, որ մինչեւ ամսվա վերջ կստանան մեկ ամսվա աշխատավարձը։ Մնացած մասի հետ կապված հարցերը կքննարկվեն շաբաթ օրվա հանդիպմանը, որին կմասնակցի նաեւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը։ Նաիրիտցիները շարունակում են պահանջել ամբողջ՝ 16-18 ամսվա աշխատավարձը։ Ի դեպ, վարչապետին դուր չեն եկել երեկվա ցույցի ընթացքում վանկարկումները՝ իրեն բակ հրավիրելու։ Այդ մասին Հովիկ Աբրահամյանը ասել է «Նաիրիտ» գործարանի պատվիրակների հետ հանդիպմանը։