Open news feed Close news feed
A A
Video

«Աչքս մտցրեք այդ մեծամասնական պատգամավորների արած աշխատանքը» (video)

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն, այսօր ԱԺ-ում անդրադառնալով «Ժառանգության» նախաձեռնությանը՝ կատարել փոփոխություններ ԸՕ-ում, նշեց, որ համաձայն է օրինագծի սկզբունքների հետ: Նա հայտարարեց, որ ինքն էլ ժամանակին ընտրվել է մեծամասնական ընտրակարգով. «Ես հասկացել եմ, որ ընտրողները սիրում են, ոչ թե աշխատող մարդկանց, այլ խուլ ու համրերին ու մենք պարտվում ենք հենց նրանց: Կան այսօր մեծամասնականով ընտրված պատգամավորներ, որոնք ես նույնիսկ չգիտեմ, թե որ խմբակցությունից են: Ինչ ասում եմ, դա տարիների ընթացքում կուտակված մտահոգություն է»: