Open news feed Close news feed
A A
Video

«Ո՞նց կարող է քաղաքապետարանն ունենա որսորդի հաստիք» (video)

Երևանի 17-րդ թաղամասի բնակչուհի Արմենուհի Մանուչարյանը պատմում է, որ երեկ շան սպանության մի դեպք գրանցվել է հենց իրենց բակում գիշերվա ժամին, ընդ որում` դա չի եղել տնանկ շուն. «Տեր ունեցող շանը կրակել են։Մենք շան որովայնից 6 փամփուշտ ենք հանել»։ Նույն թաղամասի մեկ այլ բնակչուհի Վերա Կարապետյանն էլ նշում է, որ արդեն 2-3 տարի է,ինչ իրենք փորձում են պաշտպանել բոլոր այն անտուն շնիկներին, որոնց «Յունիգրաֆ իքս» շների ստերիլիզացմամբ զբաղվող ընկերությունը որսում է և վերացնում։ «Ես իմ տանը պահում եմ բազմաթիվ շնիկներ, որոնց ծնողներին սպանդի են ենթարկել։Եղել է դեպք, երբ իմ աչքի առաջ վիրավոր շանը փայտերով այնքան են խփել, մինչև նա սատկի»։