Open news feed Close news feed
A A
Video

Կստեղծվի նոր նախարարություն (video)

ԱԻ եւ Տարածքային կառավարման նախարարությունները միավորվեցին, եւ բացի այդ, ստեղծվեց Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նոր նախարարություն: Կառավարությունն իր կառուցվածքում ընդունելով այս փոփոխությունները՝ առաջարկն ուղարկեց ԱԺ հաստատմանը: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն արդյունավետ համարեց փոփոխությունները, 2 նախարարության գործառույթները մեկ կառույցում` համատեղելի. «ԱԻՆ-ը իր գործառույթները կատարում է, եւ հիմա արդեն միացումից հետո համատեղ աշխատանքները կկատարվեն: Հիմնականում փրկարարներն աշխատում են մարզերում, հիդրոմետ ծառայությունները մշտապես համագործակցում են»: