Open news feed Close news feed
A A
Video

ՀՀԿ-ն ընդդիմությանն առաջարկում է ամբողջ իշխանությունը (video)

Քաղաքական ներկա ճգնաժամից դուրս գալու միակ ելքը արտահերթ նախագահական եւ ոչ թե խորհրդարանական ընտրություններն են։ «Հայաստանի Հանրապետությունը գերկենտրոնացված իշխանություն ունի նախագահի ներքո, ուստի ես կարծում եմ հենց այդ գերկենտրոնացված իշխանությունը պետք է փոխվի արտահերթ ընտրություններով, ապա նաեւ խորհրդարանը»,- ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։ Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի բազմաթիվ պատճառներ է նշում՝ արտագաղթ, 1 միլիոն մարդու վրա տարածվող աղքատություն, սակայն եւս մեկը նրան ծանր է թվում՝ Սերժ Սարգսյանը 4 տարի եվրոպացիների հետ բանակցել է եվրոասոցացմանը միանալու համար եւ մեկ գիշերում միացել Մաքսային Միությանը. «Հենց այդպես՝ խաբել է»։