A
A
Արթուր Աբրահամը պատրաստ է մրցել ցանկացածի հետ (video)
Support A1+!WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հերթական անգամ ծանր մենամարտից հետո իր արձակուրդն անցկացնում է Հայաստանում: «Այս անգամ երեք շաբաթով եմ եկել Հայաստան: Կոնկրետ ծրագրեր չունեմ, պարզապես հանգստանում եմ եւ վայելում ազատ ժամանակս: Վերջին հաշվով, տարվա ութ ամիսն անցկացնում եմ տանից հեռու, սնվում եմ ռեստորաններում, ինչն այնքան էլ հաճելի չէ մարդու համար», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում ասաց Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը: Առաջիկա մենամարտը Արթուր Աբրահամը պետք է անցկացնի 2015 թվականի հունվարի վերջին: Մրցակիցը դեռ հայտնի չէ, սակայն մեր հայրենակիցը պատրաստ է մենամարտել ցանկացած բռնցքամարտիկի հետ: