Open news feed Close news feed
A A
Video

Որոշ ընկերություններ ներկրում են ճառագայթված չոր կաթ (video)

Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի 9 ամիսների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սննդի հետ կապված բոլոր ոլորտներում կան խախտումներ։ Օրինակ՝ կաթնամթերքի ոլորտում մի քանի արտադրողներ օգտագործում են չոր կաթ՝ ոչ անարատ կաթ, իսկ դա օրենքի կոպիտ խախտում է. «Բազմաթիվ անգամներ զգուշացվել են արտադրողները, սակայն ոչ մի փոփոխություն»,-նշում է Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ և մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը: Ավելին, ըստ մասնագետի՝ որոշ ընկերություններ չոր կաթը ներկրում են Ուկրաինայի այն մասերից, որտեղ դեռևս ճառագայթման վտանգն առկա է։