Open news feed Close news feed
A A
Video

Եզդիների միության նախագահը թքած ունի մուսուլմանների կրոնի վրա (video)

«Հյուսիսային Իրաքում սա եզդիների 74-րդ ցեղասպանություն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: «Իրաքում եզդիները մշտապես ենթարկվել են խոշտանգումների,այնտեղ մեկ միլիոն երեք հարյուր հազար եզդի է ապրում, մենք այնտեղ ունենք մեր քաղաքը՝ Սինջարը, որտեղ այսօր ընդամենը հազար հինգ հարյուր մարդ է մնացել, ովքեր շարունակում են պայքարել այդ գիշատիչների դեմ»,- տեղեկացրեց նա: Պարոն Թամոյանը վրդովված նկատում է, որ մարդիկ ունեն դավանանքի ազատություն և չեն կարող մեռնել միայն նրա համար, որ արևապաշտ են.«Այդ մուսուլմանները գիշատիչ են, ովքեր իրավունք չունեն ապրել այս հողի վրա և մարդկանց սպանել, միայն նրա համար, որ չեն ընդունում իրենց կրոնը, թքեմ ես դրանց կրոնի վրա»: