Open news feed Close news feed
A A
Video

Պորոշենկոն Յանուկովիչի գրիչն էր բերել (video)

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն արեց այն քայլը, որը խուսափեց անել նրա նախորդը նոյեմբերին՝ Վիլնյուսում։ Մեկ ամիս առաջ ընտրված Պորոշենկոյի ստորագրությունը հայտնվեց փաստաթղթի տակ, որով Ուրաինան միացավ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրին։ Ընդ որում՝ Պորոշենկոն այդ արեց այն գրիչով, որը պատրաստվել էր Վիլնյուսյան ստորագրման՝ չկայացած արարողության համար։ Այն ժամանակ այդ տեղի չունեցավ, բայց պատմության ընթացքը փոխել չի կարելի,- ասաց Ուկրաինայի նախագահը։