Open news feed Close news feed
A A
Video

Մարի Դոզե. Վարդան Պետրոսյանի գործը նմանեցվեց Կաֆկայի ստեղծագործություններին (video)

Դերասան Վարդան Պետրոսյանի գործի էությունը դիտարկելով՝ վերջինի փաստաբան Մարի Դոզեն տեսել է, իր գնահատմամբ, «աղաղակող», «սկանդալային» խախտումներ և հալածանք՝ դերասանի նկատմամբ: Այսօրվա ասուլիսում Մարի Դոզեն կանխատեսեց, որ դերասանի դեմ կայացվելիք դատավճռի կապակցությամբ Հայաստանը կդատապարտվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ինչպես եղել է Հայաստանի դեմ ՄԻԵԴ քննած 48 գործից 43-ի դեպքում: «Իրավիճակը մի քիչ Կաֆկայի ստեղծագործություններին է նման: Եթե հետաքննությունը և փորձագետներն ասում են, որ Վարդան Պետրոսյանին չի կարելի դատել հարբած լինելու համար, քանի որ արդեն քննություն կատարվել է, և դա ապացուցվել է, սակայն դատարան հասնելով՝ ձեզ ասում են, որ նայեք՝ փորձաքննության եզրակացության «ս» տառի վրա գծիկ է քաշված, և դա կասկածներ է հարուցում, սա չափազանց անհանգստացնող երևույթ է»,- ասաց Մարի Դոզեն։