A
A
Անօրինական ազատությունից զրկվելու դեպքում՝ 500 հազար դրամ (video)
Support A1+!Բարոյական վնասն այսուհետ Հայաստանում կփոխհատուցվի գումարի տեսքով։ Կառավարության ներկայացրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն արդեն ԱԺ-ում է։ Առաջին հայացքից դրական թվացող նախագիծը բազմաթիվ թերություններ ունի՝ պնդում է իրավաբան Արա Ղազարյանը. «Միայն չորս իրավունքների խախտման դեպքում է սահմանում բարոյական վնասի հատուցման իրավունք։ Դա կյանքի իրավունք է, արգելված իրավունք, որն է՝ խոշտանգում, ազատությունից զրկելու բոլոր տեսակները, եւ անօրինական դատապարտման դիմաց բողոքարկելու հնարավորությունը»։